Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ժամանակ, պատասխանել է կորոնավիրուսի վերաբերյալ տարբերի հարցերի։ Ի պատասխան հարցին, թե ինչու կորոնավիրուսի դեմ պատվաստված աշխատող քաղաքացիները ՊՇՌ թեստ չեն հանձնում, եթե պատվաստումը չի պաշտպանում վարակվելուց, նախարարն ասել է․ «Ոորովհետև պատվաստված մարդկանց վարակման ռիսկը շատ ավելի նվազ է և անգամ վարակման դեպքում նրանք շատ ավելի մեղմ են տանում, առանց սիմպտոմների և վարակելիության ցուցանիշն էլ շատ ավելի նվազ է նրանց մոտ»։ Մանրամասները՝ տեսանյութում․ |