ԲԺիշկ, նյարդաբան Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ աշխատող քաղաքացիները յուրաքանչյուր 14 օր մեկ պետք է ՊՇՌ թեսթ ներկայացնեն գործատուին և ՊԵՏՔ Է ԱՅԴ ԹԵՍԹԸ ԿԱՏԱՐԵՆ ԻՐԵՆՑ ՀԱՇՎԻՆ։
ԻՍԿ ՀԻՄԱ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ !!!
Նախարարության պաշտոնական պատասխանի համաձայն ՊՇՌ թեսթերը ձեռք են բերվում 1050 – 3000 ՀՀ դրամով
ՀԱՐՑԵՐ.
Որքա՞ն ժամանակ են այս էժան թեսթերը 25.000-ով վաճառել ՀՀ քաղաքացիների վրա։
Ինչու է թեսթերի գինը հիմա 7000-8000 դրամ
Ինչով են զբաղված տեսչական մարմիններն ու սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունները»։