Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում քաղաքացիները ջահերով երթ են անցկացրել` հարգելով 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը: Նրանք քայլել են դեպի Ստեփանկերտի եղբայրական գերեզմանոց, հարգել զոհերի հիշատակը:
Երթը առաջնորդել են հոգեւորականը, հղի կինը` երեխան գրկին եւ զինվորականը` Արցախի դրոշը պարզած:
Երթի մասնակիցները իրենց հետ տանում էին Արցախի` մի քանի մետր երկարությամբ դրոշը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակից ջահերով երթ-մոմավառություն է նախաձեռնել դեպի Եռաբլուր` ի հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների:
Երթի ընթացքում մասնակիցները պարզեցին Արցախի Հանրապետության դրոշը: Երթն ընթանում էր լուռ, միայն բարձրախոսով հնչում են 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների անունները: