Քարվաճառում ադրբեջանցի տղամարդը և 11-ամյա երեխան զոհվել են ականի պայթյունից


Քարվաճառում ադրբեջանցի տղամարդը և 11-ամյա երեխան զոհվել են ականի պայթյունից
Սեպտեմբեր 24 19:47 2021

Հայտնաբերվել են 2 ամիս առաջ անհետացած Դաշկեսանի շրջանի երկու բնակչի մարմինները. պարզվել է` նրանք պայթել են ականի վրա: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամջոցները:

Նշվում է, որ հուլիսի 30-ին Ալյանչալի գյուղի բնակիչները՝ 21-ամյա Ուլֆաթ Ռուստամովը և 11-ամյա Իսմեթ Բայրամովը, հուլիսի 30-ին մեկնել են կորած ձին փնտրելու և այլևս չեն վերադարձել: Այսօր նրանց մարմինները հայտնաբերվել են Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի շրջանի մոտ: Պարզվել է, որ նրանք պայթել են ականի վրա: