«Երիտասարդներից մեկը մահացել է». Անահիտ Ավանեսյան


«Երիտասարդներից մեկը մահացել է». Անահիտ Ավանեսյան
Սեպտեմբեր 2 11:28 2021

Ներկայացնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը՝ Առողջապահության նախարարը հայտնեց, որ երեկ մահվան 19 դեպք է գրանցվել: Անահիտ Ավանեսյանն ասաց, որ «դելտա» շտամն ունի վարակելիության մեծ աստիճան ու հիվանդության առավել ծանր ընթացք. «Նկատում ենք հիվանդության երիտասարդացում: Նախորդ շաբաթվա ընթացքում ես հրապարակել էի, որ ունենք 20, 28 տարեկան երիտասարդներ, ցավոք, նրանցից մեկը մահացել է: Այս պահին էլ ունենք 18 տարեկան երիտասարդ, ով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ծավալված 1600 մահճակալից 1400-ն զբաղված է: Ծանր վիճակում է գտնվում 650 քաղաքացի, ծայրահեղ ծանր՝ 126-ը, արհեստական շնչառական ապարատին միացված է 51-ը»: