Փոփոխություն՝ կարանտին հայտարարելու վերաբերյալ


Փոփոխություն՝ կարանտին հայտարարելու վերաբերյալ
Օգոստոս 27 19:01 2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է․ «ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է՝
Փոփոխություն է կատարվել կարանտին հայտարարելու վերաբերյալ ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի 1514-Ն որոշման մեջ։
Այսուհետ՝
— ՀՀ մուտք գործելիս ՊՇՌ հետազոտության կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելուց ազատվում են մինչև 6 տարեկան երեխաները:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: