Ինչպես պատանի գյումրեցին գերազանցեց երկու թուրք ծանրորդներին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն. Տեսանյութ


Ինչպես պատանի գյումրեցին գերազանցեց երկու թուրք ծանրորդներին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն. Տեսանյութ
Օգոստոս 22 16:14 2021

Ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հաղթող է դարձել Հայաստանի ներկայացուցիչ, Գյումրիի ՄԲՎԴ (Մարզական բարձրագույն վարպետության դպրոց) սան Ռաֆիկ Մինասյանը:

Ռաֆիկ Մինասյան անմիջական մրցակիցներ էին 2 թուրք մարզիկ,որոնց նա գերազանցեց: Պոկում վարժությունում նա 114 կգ արդյունքով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, իսկ հրում վարժությունում 9 կիլոգրամով գերազանցել է թուրք մարզիկին և գրանցել 144 կգ արդյունք։ Այս արդյունքը բավարար է եղել երկամարտի հաշվարկով չեմպիոն դառնալու համար: Իսկ երրորդ անգամ ծանրաձողին մոտենալու անհրաժեշտություն այլևս չի եղել:
Երկամարտում 258 կգ արդյունքով Ռաֆիկ Մինասյանը դարձավ չեմպիոն: