Օգոստոսի 15-ի դրությամբ Հայաստանում COVID-19-ի դեմ կատարվել է 220 հազար 236 պատվաստում


Օգոստոսի 15-ի դրությամբ Հայաստանում COVID-19-ի դեմ կատարվել է 220 հազար 236 պատվաստում
Օգոստոս 16 11:07 2021

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 15-ի դրությամբ կատարվել է 220236 պատվաստում, որից, առաջին դեղաչափ` 144573, երկրորդ դեղաչափ` 75663։

 

Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահությունից նախարարությունից՝ հիշեցնելով, որ «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության՝ կամավորության սկզբունքով:

 
 

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00: