Շվեդիայի արքայազն Կառլ Ֆիլիպն ու իր կինը՝ արքայադուստր Սոֆիան, մկրտել են իրենց երրորդ երեխային՝ արքայազն Ջուլիանին. միջոցառումից ուշագրավ կադրեր է հրապարակել Daily Mail պարբերականը:
Ստոկհոլմի արվարձանում գտնվող Դրոթնինգհոլմ պալատի մատուռում տեղի ունեցած մկրտության արարողությանը ներկա են եղել թագաժառանգ արքայադուստրեր Վիկտորիան և Մադլեն, ընտանիքի մյուս անդամները:
Արքայազն Ջուլիանը մկրտվել է այն հագուստով, որն իր հայրը կրել է իր մկրտության ժամանակ՝ 1979-ին: Հագուստը փոխանցվել է սերնդեսերունդ՝ սկսած 1906-ից: