Իտալական «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում ընկերական հանդիպում անցկացրեց Մարոկկոյի 12-ակի չեմպիոն «Ռաջա Կասաբլանկայի» հետ և վստահ հաղթանակ տարավ 5:0 հաշվով:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դաշտ էր դուրս եկել «Ռոմայի» մեկնարկային կազմում: Չորրորդ րոպեին 32-ամյա ֆուտբոլիստը զգուշացվեց, իսկ երկրորդ խաղակեսի սկզբնամասում դարձավ գոլի հեղինակ: Մխիթարյանը փոխարինվեց 71-րդ րոպեին:
Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայում» առաջին գոլը խփեց Ժոզե Մոուրինյոյի՝ թիմը գլխավորելուց հետո: Սա հռոմեացիների վերջին հանդիպումն էր նախամրցաշրջանային փուլում:
«Ռոման» հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 22-ին՝ Իտալիայի առաջնության առաջին տուրում հյուրընկալելով «Ֆիորենտինային»:
Ընկերական հանդիպում
«Ռոմա» (Իտալիա) - Ռաջա Կասաբլանկա» (Մարոկկո)՝ 5:0
Էլդոր Շոմուրոդով, 17, Ջիանլուկա Մանչինի, 20, Հենրիխ Մխիթարյան, 48, Կարլես Պերես, 85, Բորխա Մայորալ, 88