Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 399 նոր դեպք. մահացել է 7 մարդ


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 399 նոր դեպք. մահացել է 7 մարդ
Օգոստոս 12 11:45 2021

Օգոստոսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  233 400   դեպք, որոնցից  221 919-ն` առողջացած, 4669-ը` մահվան ելքով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ առողջապահության նախարարությունից։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5681 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  1 415 538 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 6447 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 399 նոր դեպք: Ունենք 190 առողջացած, 5 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1131 է