Թուրինի «Յուվենտուս» ակումբի հարձակվող, հանրահայտ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի և նրա հարսնացուի՝ Ջորջինա Ռոդրիգեսի նոր լուսանկարը մեկ ժամում հավանել է 4 միլիոն մարդ։
Լուսանկարը, որտեղ զույգը պատկերված է ծովի և լեռների ֆոնին, արվել է իսպանական Մայորկա կղզում։ Հայտնի զույգը, որը լայն ժպտում է տեսախցիկին, կրում է սպիտակ զգեստներ։
«Իմ գեղեցկուհի թագուհին»,- Instagram-ում հրապարակած լուսանկարին կից գրել էֆուտբոլիստը։
Նշենք, որ Ռոդրիգեսը և Ռոնալդուն հանդիպում են 2016 թվականից։ 2018-ին հայտնի էր դարձել նրանց նշանադրության մասին։