Իտալիան՝ Եվրոպայի չեմպիոն


Իտալիան՝ Եվրոպայի չեմպիոն
Հուլիս 12 09:02 2021

Իտալիայի ազգային հավաքականը դարձավ Եվրո 2020-ի չեմպիոն։ Եզրափակիչում Ռոբերտո Մանչինիի սաները 11-մետրանոցներով հաղթեցին Անգլիայի հավաքականին։

 
 
 

Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով։ Լյուկ Շոուի գոլին իտալացիները պատասխանեցին Լեոնարդո Բոնուչիի արդյունավետ հարվածով։ Լրացուցիչ ժամանակում գոլեր չեղան։

 
 
 

11-մետրանոցների հարվածաշարում Անգլիայի կազմում երեք ֆուտբոլիստներ՝ Ջեյդոն Սանչոն, Մարկուս Ռեշֆորդն ու Բուկայո Սական վրիպեցին, ինչը բավական էր, որպեսզի Սկուադրա Աձուրան հաղթի՝ 3-2։

 
 
 

Իտալիան իր պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Առաջինը 1968-ին էր։ Անգլիան պարտվեց իր առաջին եզրափակիչում Եվրոների պատմության մեջ։