Հայ բռնցքամարտիկը ջախջախել է թուրք մրցակցին. պատանիների ԵԱ


Հայ բռնցքամարտիկը ջախջախել է թուրք մրցակցին. պատանիների ԵԱ
Հուլիս 5 16:59 2021

Թբիլիսիում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում փայլուն է մեկնարկել 80 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը, ով պարզապես ջախջախել է թուրք բռնցքամարտիկին։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

Առաջին երկու ռաունդներում Սիմոնյանը ուներ շատ մեծ առավելություն, իսկ երկրորդ ռաունդում մրցավարները մրցակցին դուրս հանեցին ռինգից անթույլատրելի հարվածների և անպատրաստ լինելու համար։

Երեկ տեխնիկական նոկաուտով հաղթանակ է տոնել նաև 60 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, ով առավելության է հասել մոլդովացի Իգոր Մոնդառի նկատմամբ։ Մեր պատվիրակներից Եվրոպայի առաջնությունում հաղթանակ է տոնել նաև Մահուր Մարիկյանը:

Այսօր արդեն՝ մրցումային երրորդ օրը, հայ բռնցքամարտիկները ևս հաղթանակով են մեկնարկել. 48 կգ քաշային Սամվել Գրիգորյանը պարտության է մատնել լատվիացի Ռյատիս Բաժելիսին, իսկ 52 կգ քաշային Հարություն Խաչատրյանը առավելության է հասել հունգարացի Կիս Սանդորի նկատմամբ:

--00--ԿԿ