67 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Շանթ Խաչատրյանը դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր։
Բրոնզե մեդալի համար պայքարում Շանթ Խաչատրյանը 10-1 հաշվով հաղթել է Լիտվայի ներկայացուցչին։
Խաչատրյանը մեկնարկային երկու գեղեցիկ հաղթանակ տանելուց հետո քառորդ եզրափակչում ցավալի պարտություն էր կրել Թուրքիայի ներկայացուցչից՝ 5-5 ավարտելով գոտեմարտը։
Այնուհետև, հայ ըմբիշը 32 վայրկյանում հաղթել էր սփոփիչ գոտեմարտում և իրավունք վաստակել գոտեմարտելու բրոնզե մեդալի համար։