Գրոսմայստեր Լևոն Արոնյանը պահպանել է դիրքը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում:
Շախմատի միջազգային ֆեդերացիայի հունիս ամսվա դասակարգման աղյուսակում Արոնյանը 5-րդն է, ինչպես նախորդ ամիս: Վարկանիշային աղյուսակի առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից լավագույն 100-ի շարքում են` Գաբրիել Սարգսյանը (55-րդ տեղ) և Հրանտ Մելքումյանը (96-րդ տեղ): Նախորդ ամսվա համեմատ 100 լավագույնների շարքում չէ Հայաստանի հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը:
Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին: