Եթե հակամարտությունն ավարտված է, ինչո՞ւ է Ալիեւը զինվորական համազգեստ կրում. Ռիչարդ Կոզլարիչ


Եթե հակամարտությունն ավարտված է, ինչո՞ւ է Ալիեւը զինվորական համազգեստ կրում. Ռիչարդ Կոզլարիչ
Հունիս 29 20:15 2021

Եթե ​​հակամարտությունն ավարտված է, ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահ Ալիեւը զինվորական համազգեստ կրում: Թվիթերում նման հարց է հրապարակել Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը՝ ի պատասխան Ադրբեջանի նախագահի այն հայտարարության, թե «Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է, եւ Հայաստանը պետք է որոշի իր սահմանները Ադրբեջանի հետ»:

Ելույթ ունենալով ադրբեջանական բանակի բարձրաստիճան ղեկավարության եւ մի խումբ զինծառայողների հետ հանդիպման ժամանակ՝ Ալիեւը, մասնավորապես, հայտարարել է, որ «քանի որ չկա Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածքային միավոր, չկա նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հայեցակարգ»: