Բերձորում ադրբեջանցի զինծառայողներ են մահացել


Բերձորում ադրբեջանցի զինծառայողներ են մահացել
Հունիս 28 20:48 2021

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ՃՏՊ-ի հետևանքով երկու ադրբեջանցի զինծառայող է մահացել, հաղորդում է Սպուտնիկ Ադրբեջանը:

Դեպքը տեղի է ունեցել այսօր Բերձորի (Լաչինի) շրջանում:

Մահացել են կրտսեր սերժանտ Ջոշգուն Զեյնալլին և զինվոր Օրխան Ռահիմլին:

Հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն: