Ֆիզուլիի շրջանում հայտնաբերվել է եւս մեկ աճյուն. Արցախի ԱԻՊԾ


Ֆիզուլիի շրջանում հայտնաբերվել է եւս մեկ աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Հունիս 24 22:00 2021

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր՝ հունիսի 24–ին,  հայտնաբերվել եւ տարհանվել է եւս մեկ աճյուն: Այս մասին  տեղեկանում ենք  Արցախի ԱԻՊԾ պաշտոնական կայքից։

«Նախնական տվյալներով նա ռազմական գործողությունների մասնակից է: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչեւ 2021 թվականի հունիսի 24-ը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել եւ տարհանվել է 1585 աճյուն:
Որոնումները կշարունակվեն նաեւ առաջիկայում: Ուղղությունների եւ արդյունքների մասին ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն»,– ասվում է հաղորդագրության մեջ։