Արայիկ Հարությունյանը հանդիպում է Ադրբեջանի ԱԱԾ-ի պետի հետ և գաղտնի քննարկումներ ունենում. արցախցի


Արայիկ Հարությունյանը հանդիպում է Ադրբեջանի ԱԱԾ-ի պետի հետ և գաղտնի քննարկումներ ունենում. արցախցի
Հունիս 22 22:02 2021

«Այսօրվա դրությամբ Արայիկ Հարությունյանը հանդիպում է Ադրբեջանի ԱԱԾ-ի պետի հետ և գաղտնի քննարկումներ ունենում»,- այս մասին Ստեփանակերտի հրապարակում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներից մեկը:

«Ասում է՝ դա իմ լիազորությունների մեջ է, որպես՝ գերագույն հրամանատար։ Մենք ոնց կարող ենք սուտասան Արայիկ Հարությունյանին վստահել մեր երկրի կարևորագույն հարցերը, մեր ապագայի լինել-չլինելը»,- ասաց նա, որին հետևեցին հանրահավաքի մասնակիցների վանկարկումները՝ «Ազատ, անկախ Արցախ»։ 

Երիտասարդ արցախցին նշեց, որ միանում են Հարությունյանի հրաժարականի պահանջին. «Մենք ասում ենք, որ հաջորդ իշխանությունը որոշելու է ժողովուրդը և ներկա ու նախկին չինովնիկներ չփորձեն քթները խոթեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։