«Հուսով եմ բոլոր ռիսկերը հաշվարկել եք, նոր էք ժողովրդին հանել մեյդան»․ Արգիշտի Կիվիրյան


«Հուսով եմ բոլոր ռիսկերը հաշվարկել եք, նոր էք ժողովրդին հանել մեյդան»․ Արգիշտի Կիվիրյան
Հունիս 22 21:56 2021

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լավ եկեք կարճի մեջ մի բան բացատրեմ, հետո չասեք խի չասեցիր։ Անկախ ամեն ինչից, Արայիկ Հարությունյանը Արցախի միակ լեգիտիմ ընտրված ղեկավարն ա այս պահին, ու եթե անգամ աշխարհը չի ճանաչում Արցախը, իրեն ընդունում ա որպես այդ տարածքի բնակչության կողմից իշխանության կառավարման լեգիտիմությամբ օժտված անձ։ Պատերազմից հետո, երբ անգամ պարզ չեն Արցախի սահմանները, իրեն քցելը կարող ա բերել նրան, որ ձեզ չհաջողվի ընդհանրապես անցկացնել ընտրություններ կամ անցնացնել այնպիսի ընտրություններ, որոնք գոնե դե ֆակտո կճանաչվեն աշխարհի կողմից այդտեղի բնակչության կողմից սեփական իշխանություն ձեւավորելու լեգիտիմ փորձ։ Այսինքն կվերանա անգամ ինքնորոշման վերջին հենքը՝ ներքին ինքնորոշումը։ Իսկ դա գոնե հասկանում եք չէ ի՞նչ ա։ Դա կարա բերել Ադրբեջանի կողմից Արցախում ուղակի սեփական վարչակազմ նշանակելու փորձի։ Հուսով եմ բոլոր ռիսկերը հաշվարկել եք, նոր էք ժողովրդին հանել մեյդան...»։