«Ես փախչող տեսակ չեմ»․ Արայիկ Հարությունյան


«Ես փախչող տեսակ չեմ»․ Արայիկ Հարությունյան
Հունիս 22 19:13 2021

«Հիմարություն կլինի մտածել, թե հաճույք եմ ստանում ներկա իրավիճակից, և որ, ես որևէ անձնական շահագրռգվածություն ունեմ՝ շարունակել պաշտոնավարումս և թե կառչած եմ աթոռից։ Ամենևին ո՛չ։ Ես, պարզապես, ինձ պատասխանատու եմ զգում մեր սերունդների և հաջորդ սերունդների առջև, այնքան պատասխանատու, որ հանկարծ իմ հուզական և անհեռատես փախուստով չկործանեմ մեր պետականությունը։ Ես փախչող տեսակ չեմ»,- քիչ առաջ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իր ուղերձում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։