Այս օրերին միաժամանակ մի քանի զոհված զինվորների թաղման արարողություն տեղի ունեցավ Շիրակի մարզում, այդ թվում Գյումրիում...
Գերեզմանոցից այս պահին այցելեցինք ծայրահեղ աղքատ մի ընտանիքի բնակարան, ուր դրված էր իրենց 19-ամյա զինվոր որդու աճյունը... Թաղման արարողությունը մի քանի օրից է լինելու, սպասում են ստանան մահվան վկայականը, որպեսզի թույլատրեն հանրապետության հոգեբուժարաններից մեկում գտնվող իրենց մյուս որդուն մասնակցել եղբոր թաղմանը... Ահա այսպիսի բաներ:Հուսամ տեղական իշխանությունները կօգնեն, որպեսզի այս ընտանիքը կարողանա փոքրիշատե պատշաճ կերպով կազմակերպել հայրենիքի համար զոհված զավակի հուղարկավորությունը...
Վահան Թումասյան