«Ես զգացել եմ որդուս մահանալը». Արցախում զոհված Բաղդասարն այսօր կդառնար 24 տարեկան


«Ես զգացել եմ որդուս մահանալը». Արցախում զոհված Բաղդասարն այսօր կդառնար 24 տարեկան
Հունիս 12 22:52 2021

Արցախում զոհված Բաղդասար Ղարիբյանն այսօր կդառնար 24 տարեկան։ Բաղդասարը, նախքան մարտի դաշտ մեկնելը, սեփական մեքենայով արցախցիներին տեղափոխում էր Հայաստան, այնուհետև կամավորագրվել և մեկնել էր առաջնագիծ

Զոհվել է հոկտեմբերի 11-ին՝ Ֆիզուլիում։ Հարազատները 10 օր բոլոր դիահերձարաններում փնտրել են նրան և դաջվածքների միջոցով գտել են։

 
 

Բաղդասարի մայրը՝ Մերի Հարությունյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ օրերին Հայաստանում չի եղել, բայց տարօրինակ զգացողություն է ունեցել.

«Թիկունքիս վրա այնպիսի ծակոց զգացի… ես այդ պահերը լրիվ իր հետ ապրել եմ, զգացել եմ իր մահանալը… Այդ պահին ոնց որ իմ թիկունքին կրակեին…»։

Բաղդասար Արմենի Ղարիբյանը հուղարկավորվել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում