Այսօր լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանի հիշատակի օրն է


Այսօր լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանի հիշատակի օրն է
Հունիս 11 17:00 2021

Այսօր Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, լեգենդար հրամանատար Մոնթե (Ավո) Մելքոնյանի հիշատակի օրն է: Նրա մահվանից անցել է 28 տարի:

Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում՝ ցեղասպանության ճիրաններից փրկված և Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում:

Հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը: 1969-1970 թվականներին ընտանիքով ճամփորդել է Եվրոպայի և Միջին Արևելքի 41 երկրներում, այցելել Արևմտյան Հայաստան`   իր պապերի ծննդավայրը: Այդ տարիքում առաջին անգամ գիտակցել է իր հայ լինելը:

Մոնթեն Հայաստան է եկել 1991 թվականին` Արցախյան ազատամարտին մասնակցելու համար, հիմնել է «Հայրենասերների» ջոկատը, ապա ստանձնել Մարտունու շրջանի պաշտպանությունը: Մոնթեն առանցքային դեր է ունեցել նաև Քարվաճառի ազատագրման մարտում: Մոնթե Մելքոնյանը զոհվել է 1993 թվականի հունիսի 12-ին Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներում` ադրբեջանական զրահամեքենայի(ԲՄՊ) կրակոցից: Հետմահու արժանացել է բարձրագույն զինվորական պարգևների` հայկական երկու պետությունների կողմից:

Ճանաչենք Մերոնց․ Մոնթե Մելքոնյան «Ավո»

Մոնթեի մասին երկու գողտրիկ գրառում ունի մեր հսյրենակցուհի Վարդուհի Ֆեսչյանը, որոնք նա տեղադրել է իր ֆեսբուքյան էջում։

<<Մոնթեի հետ ծանոթացա 1990 թվականին,երջանկահիշատակ Հովհաննես Հայրիկի հոգեհացին՝ մեր տանը։ Սեդան ծանոթացրեց՝ Մոնթե…

Հետո էլի բազում հանդիպումներ եղան Սեդայի ուսանողական հանրակացարանի սենյակում, իր հարսանիքն՝ Գեղարդում…

Ես հիմա էլ Գեղարդավանք մտնելիս Ավոյի շունչն եմ զգում ու լսում Սեդայի «Կռունկը»…

Մոնթեյին հանդիպեցի նաև զոհվելուց հետո… Այո,այո։ Մոնթեի մահից ամիսներ անց ։ Իմ ու բոլորիս Մեծ Մայրիկ՝ Արփիկ Մկրտչյանի տանը գիշերելուց,բարձիս տակ ավտոմատ գտա)՛)։

Արփիկն ինձ պատմեց ,որ նախորդ օրը Սեդան է այդտեղ քնել ու զենքը Ավոյին է։

Ես ու իմ կյանքը հարստացանք քեզանով, սիրելի Ավո ։Ու դու ՝իմ ու իմ զավակների կյանքում մնացիր սեփական հարսանիքին Հրազդանի ձորում հարսանեկան վիլիսը լվացող, բարի, համեստ ընկեր>>։

Մոնթե Մելքոնյան. 58 - Aniarc

 

<<1991 թ. Գեղարդավանք։ Մենք ներկա ենք  Մոնթեի և Սեդայի հարսանիքին:

Ինձ համար հանդիպումն ASALA-ի տղաների հետ առաջին անգամն էր։ Աղոթք առ Աստված, խենթ միություն ու մենք վկա…

Մի աննկարագրելի մաքուր մթնոլորտ էր։ Սեդայի <<Կռունկը>>, Ալեքի և Մարտիրոսի կրակ խոսքը , մեր ՝<ի զորաց > պարը կտրել էին ինձ իրականությունից։

Պատերազմն անխուսափելի էր..Ու վաղը պատերազմ էր։

Բոլորս երիտասարդ էինք ու բոլորս պատրաստ էինք այդ պատերազմին։ Ես հենց այդ օրը համոզվեցի՝ հաղթելու ենք։ Թշնամին մեր դեմ էր կանգնած ու հաղթանակ , թե պարտություն ազնիվ էր լինելու և վաստակած…

Հարսանիք, պատեազմ, հաղթանակ….

Բոլոր հաղթանակներն ունեն մեկ պարտադիր պայման՝ մեջքդ ամուր պիտի լինի ։Ամուր էինք….

Ու հիմա երբ երկիր ենք կառուցում ՝ անչափ դժվարացել է ամուր պահել մեջքը՝քանզի <թշնամին>, նենգը,բանսարկուն ու զրպարտիչը մեր թիկունքում են։

Բայց ավելի քան վստահ եմ՝ հաղթելու ենք՝ մեր Գեղարդում պարած << զորաց պարն>> ու Մոնթեի հիշատակը վկա։

Նկարում՝Մոնթեն, Սեդան, Կարոն,Վահրամը, Արփիկը,Հակոբը,Ռուբոն, Հրայրը Ալեքը … Ես …….ու մերոնք>>։