ԱՄՆ-ը և Եվրոպան, և ոչ թե Չինաստանը պետք է մշակեն համաշխարհային առևտրի կանոններն ու տեխնոլոգիաները, ТАСС-ի փոխանցմամբ՝ ասված է ամերիկյան The Washington Post պարբերականում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրապարակած հոդվածում:
«Բրյուսելում հանդիպելու եմ Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդի ղեկավարների հետ՝ քննարկելու համար, թե ԱՄՆ-ը և Եվրոպան ինչպես կարող են սերտ համագործակցությամբ աշխատել գլոբալ մարտահրավերներին դիմակայելու հարցում: Մենք գլխավոր շեշտը դրել ենք այն հարցի վրա, թե ինչպես անել, որպեսզի Չինաստանի փոխարեն շուկայական ժողովրդավարությունները որոշեն համաշխարհային առտրի չափորոշիչները»,- գրել է Բայդենը:
Բայդենը գրել է, որ իր՝ Բրյուսել կատարվելիք այցի նպատակն է կենսական տարբեր ոլորտներում Ռուսաստանի և Չինաստանի կողմից եկող մարտահրավերները զսպելու, դրանց դիմագրավելու հարցում ԵՄ-ի հետ քայլերի համադրումը: