Շվեդական Սոլնայում ավարտվեց Շվեդիայի և Հայաստանի հավաքականների ընկերական հանդիպումը։ Մեր ընտրանին առաջին պարտությունը կրեց վերջին 10 խաղում՝ 1-3 հաշվով։
Տանտերերը շատ ակտիվ սկսեցին խաղն ու արդեն հանդիպման 16-րդ րոպեին շվեդների կազմում հաշիվը բացեց Էմիլ Ֆորսբերգը։ 34-րդ րոպեին տանտերերը նաև կրկնապատկեցին հաշիվը․ աչքի ընկավ Մարկուս Դանիելսոնը։ Հանդիպման 38-րդ րոպեին Շվեդիայի հավաքականը ստացավ 11-մետրանոց հարվածի իրավունք, սակայան Լարսոնի հարվածը hետ մղեց մեր ընտրանու դարպասապահ Դավիթ Յուրչենկոն։
Առաջին խաղակեսն ավարտվեց հօգուտ տանտերերի՝ 2-0։
Խաղի 64-րդ րոպեին մեր տղաները կարողացան ճեղքել մրցակցի պաշտպանությունն ու Կամո Հովհաննիսյանի փոխանցումից հետո Վահան Բիչախչյանը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը։ Ի դեպ, սա Վահանի առաջին գոլն էր ազգային հավաքականի կազմում։ Սակայն ավելին մեր հավաքականի ֆուտբոլիստներին անել չհաջողվեց, և երկրորդ խաղակեսում Վահանի գոլը եղավ միակ արդյունավետ գործողությունը մեր ֆուտբոլիստների կողմից։
Փոխարենը շվեդները կարողացան այս խաղում խփել իրենց երրորդ գնդակը․ հանդիպման 85-րդ րոպեին աչքի ընկավ թիմի վետերան հարձակվող Մարկուս Բերգը։
Շվեդիայի ազգային թիմը ՈւԵՖԱ-ի 55 անդամ երկրներից 46-րդն է, որի հետ Հայաստանի հավաքականը հանդիպեց: Շվեդիայի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 18-րդն է, Հայաստանի հավաքականը՝ 90-րդը: Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի ընտրանու դեմ: Վբեյմար Անգուլոյի շքեղ գոլի շնորհիվ մեր թիմը խաղն ավարտեց 1-1 հաշվով:
Հանդիպման գոլերը.
1-0․ Ֆորսբերգ
2-0․ Դանիելսոն
2-1․ Բիչախչյան
3-1. Բերգ