«Գնա՛ նորից դրանց ընտրելու, որ հաջորդիվ հաստա՛տ քո որդու մարմինը պահեն ու քեզ չտան». որդեկորույս մոր գրառումը


«Գնա՛ նորից դրանց ընտրելու, որ հաջորդիվ հաստա՛տ քո որդու մարմինը պահեն ու քեզ չտան». որդեկորույս մոր գրառումը
Մայիս 31 22:02 2021

Զոհված զինվորի մայր Նաիրա Բալայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առողջապահության նախարարությունը հաստատում է...
Ես «բախտավոր» ծնողների շարքից եմ, որ Աստծո կամոք ու եղբայրներիս օգնությամբ, շատ բարձրաստիճան պաշտոնյաների միջնորդությամբ, գտա որդուս՝ զոհվելուց 4 օր անց, հա, «երջանիկ» եմ, որ որդիս չէր փոխվել, որովհետև մարմինը շուտ գտանք, թեև անուն֊ազգանունը պոկել էին ու անհայտ զինվոր գրել, թեև որտեղից որ գտանք, խաբել էին ու ասել՝ զինվորի մարմին չկա։ Ինչու՞, որ չկարողանայինք գտնել, ինչո՞ւ, որ խուճա՞պ չլիներ։ Դե հիմա քեզ դի՛ր իմ տեղը, էն ծնողի տեղը, որ մինչև հիմա չի գտնում իր թանկ որդուն, պատկերացրո՛ւ, որ քո՛ որդու, քո դիմաց ուրախ վազվզող, ժպտացող, ծիծաղող, քո սարքածը հավեսով ուտող, քեզ համբուրող որդու մարմինն է էդ բետոնածածկ հատակին ամիսներով մնացել, փտել...
Պատկերացրի՞ր. դե էսքանից հետո նորից արդարացրո՛ւ գործող իշխանությանն ու գնա՛ նորից դրանց ընտրելու, որ հաջորդիվ հաստա՛տ քո որդու մարմինը պահեն ու քեզ չտան, որ հանկարծ խուճապի մեջ չընկնես»: