Ձեզ հետ մեռնելու կգնամ... և գնաց...Այս անունները, այս տղաներին, այս սխրանքն ու անձնազոհությունը մոռանալը խիստ դատապարտելի է. Դավիթ Դավթյան


Ձեզ հետ մեռնելու կգնամ... և գնաց...Այս անունները, այս տղաներին, այս սխրանքն ու անձնազոհությունը մոռանալը խիստ դատապարտելի է. Դավիթ Դավթյան
Մայիս 30 17:32 2021

Ձեզ հետ մեռնելու կգնամ... և գնաց...Այս անունները, այս տղաներին, այս սխրանքն ու անձնազոհությունը մոռանալը խիստ դատապարտելի է. Դավիթ Դավթյան

Հեռուստալրագրող, հեռուստամեկնաբան Դավիթ Դավթյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․

«Ձեզ հետ մեռնելու կգնամ... և գնաց
Լևոնի մասին երևի ես ամենաքիչը կարող եմ խոսել: Մենք, ցավոք, անծանոթներ ենք եղել, կամ ծանոթ ենք եղել այնքան, որքան հնարավոր է հետախույզին ճանաչել:

Պատումներն են հասել, նրան հարազատ դարձրել: Նա մեր Բանակի պինդ տղերքից մեկն էր, կենսուրախ, բայց մարտում սառնասիրտ երիտասարդը:

Լևոնը լեգենդ էր և առասպել դարձավ: Լևոնը մարդ Բանակ էր, լուռ հրամանատար, որ միշտ իր գործն էր անում, առանց փառքի իրավունքի: Լևոնը մեր հատուկ նշանակության ամենահատուկներից էր:
Պատերազմը նրան էլ բաժանեց: Ընկավ Հադրութը պաշտպանելիս, ընկավ զինակիցներին փրկելիս, ընկավ իր ամենամեծ արժեքը բռի մեջ. Հողը գրկած:

Պարոն մայոր, ամենաերկարը, թերևս, քո մասին գրելիս եմ խորհել: Ի՞նչպես նկարագրել: ԵՎ համոզվեցի: Այդպես էլ հնարավոր չէ բառերով, ամենագեղեցիկ շարադրանքով քեզ ներկայացնել:
Դու Լևոնն էիր և Լևոնն ես: Մեր ուժեղ զինակիցն ու վառ օրինակը: Դու Արցախի պարիսպն էիր ու վահանը: Մնացիր վահան մինչև վերջ:
Լևոն: Պատիվ ունեմ: Առյուծ տղա:
...
Այս անունները, այս տղաներին, այս սխրանքն ու անձնազոհությունը մոռանալը խիստ դատապարտելի է, հատկապես հիմա և հատկապես հաջորդիվ 1000 տարում:»