Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբում է


Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբում է
Մայիս 30 16:48 2021

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին արդեն իսկ հասել է Խորվաթիա:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 30-ին չարտերային թռիչքով մեկնեց և արդեն ժամանել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբ, որտեղ կնախապատրաստվի Խորվաթիա-Հայաստան ընկերական հանդիպմանը։ Մեր հավաքականը կհանգրվանի Զագրեբում գտնվող «Լե Պրեմիեր» հյուրանոցում: 

 

Թիմի հետ Խորվաթիա չեն մեկնել Տիգրան Բարսեղյանը, Վարազդատ Հարոյանը, Կամո Հովհաննիսյանը, Վահան Բիչախչյանը, Էդգար Բաբայանը և Սարգիս Ադամյանը, ովքեր կմիանան ազգային հավաքականին մոտակա ժամերի ընթացքում: