Գարիկ Կարապետյանը նվաճեց Հայաստանի 2-րդ ոսկե մեդալը երիտասարդական ԱԱ-ում


Գարիկ Կարապետյանը նվաճեց Հայաստանի 2-րդ ոսկե մեդալը երիտասարդական ԱԱ-ում
Մայիս 29 20:12 2021

Գարիկ Կարապետյանը (96 կգ) նվաճեց Հայաստանի երկրորդ ոսկե մեդալը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում:

Երկրորդ տեղը գրավեց Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Բաբայանը, որը երկամարտում մեկ կգ զիջեց Գարիկ Կարապետյանին: Բրոնզե մեդալակիր դարձավ ուկրաինացի Իլիա Մոսկալենկոն՝ 349 կգ:

Սա Հայաստանի երրորդ մեդալն էր երիտասարդական ԱԱ-ում: