Բնակելի տները տրամադրվելու են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայքներում։ Տները կլինեն վերանորոգված և կահավորված։ Նախատեսվում է ապահովել նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ ընտանիքի նախապատվության։ Այս մասին տեղեկացնում են Արցախի լրատվական շտաբի գրասենյակից: Բնակելի տների տրամադրումը կիրականացվի առաջիկա ամիսների ընթացքում։ Դիմումները կարող եք ներկայացնել նախարարություն՝ պարտադիր նշելով կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, բնակության փաստացի վայր, անուն, ազգանուն): Որպես դիմումի վերնագիր գրել՝ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԴԻՄՈՒՄ, նշելով հետևյալ տեղեկությունները՝ . ընտանիքի անդամների քանակը, կազմը, . ընտանիքի անդամները՝ անուն, ազգանուն, անձնագրի կամ ծննդյան վկայականի տվյալները, սոցիալական քարտի համարը (ՀԾՀ) . նշված շրջաններից նախապատվելի վարչական շրջանը . իմումները կարող եք ուղարկել փոստով` ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 54 հասցեով կամ էլ․փոստով՝ [email protected], կամ նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջին։ |
Արցախի կառավարությունը սկսում է տեղահանված ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը

