Ես վստահ եմ, որ այսօր Սպիտակ տանը նախաստորագրված խաղաղության համաձայնագիրն արդեն խաղաղություն է բերել տարածաշրջան։ ԱՄՆ կատարած այցի արդյունքներով ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ալիևը նշել է, որ Հայաստանն ունի իր տնային առաջադրանքները:
«Ինչպես ձեզ հայտնի է, «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունը», որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրությամբ, թույլ չտվեց այսօր խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Սակայն համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո համաձայնագիրը կարող է ստորագրվել ցանկացած ժամանակ»,-ասել է Ալիևը։