Կրակոց եղել է, բայց ոչ Թաղավարդ գյուղի ուղղությամբ. Համայնքապետ


Կրակոց եղել է, բայց ոչ Թաղավարդ գյուղի ուղղությամբ. Համայնքապետ
Մայիս 18 20:47 2021

Ադրբեջանցիները կրակել են ոչ թե Թաղավարդ գյուղի ուղղությամբ, այլ իրենց տարածքում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Թաղավարդ համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանը։

«Կրակոցը մեր գյուղից հեռու է եղել։ Թուրքերն իրենց տարածքում են կրակել, մեր վրա չեն կրակել»,- ասաց նա։

Նշենք, որ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի մի մասը պատերազմից հետո կիսվել է. Մի մասը հայկական կողմի հսկողության տակ է, մյուսը՝ ադրբեջանական։

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Թաղավարդ գյուղի ուղղությամբ՝ գյուղի դիմաց գտնվող ադրբեջանական դիրքից։