Ըմբիշ Կարեն Ասլանյանը հաղթել է Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում


Ըմբիշ Կարեն Ասլանյանը հաղթել է Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում
Մայիս 9 21:06 2021

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարեն Ասլանյանը հաղթեց Բուլղարիայի Օլիմպիական խաղերի համաշխարհային վարկանիշային մրցաշարում:

Դեռևս նախօրեին Հայաստանի երկու ներկայացուցիչները 60կգ Արմեն Մելիքյանը և 67 կգ Կարեն Ասլանյանը, դուրս էին եկել եզրափակիչ` ապահովելով Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Մայիսի 9-ին կայացած եզրափակիչում Կարեն Ասլանյանի մրցակիցը հրաժարվել է գոտեմարտից վնասվածքի պատճառով: Ասլանյանը դարձել է մրցաշարի հաղթող: 60 կգ քաշում էլ Արմեն Մելիքյանը վնասվածքի պատճառով չի ներկայացել եզրափակիչ գոտեմարտին:

 
 

Հայաստանն այժմ ունի 8 օլիմպիական ուղեգրեր, որոնք նվաճել են մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Կարեն Ասլանյանը, Արմեն Մելիքյանը, ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը: