Լեռնային Ղարաբաղի բնակիչները շարունակում են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել դաշտերում և խաղողի այգիներում, որոնք ռուս սակրավորները մաքրել են պայթյունավտանգ առարկաներից: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
«Ռուսական խաղաղապահ զորակազմի զինվորականները, իրենց հերթին, ապահովում են կողմերի սահմանազատման գծի մոտակայքում կամ ռազմական գործողությունների գոտում գտնվող գյուղատնտեսական տարածքների ականազերծման աշխատանքների իրականացումը՝ տեղի վարչակազմի դիմումների համաձայն»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:
2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողները պայթյունավտանգ առարկաներից մաքրել են մոտ 2000 հա տարածք, 618 կմ ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 25 500 պայթյունավտանգ առարկա, որոնք ոչնչացվել են պայթեցման եղանակով՝ պահպանելով անվտանգության անհրաժեշտ միջոցառումները:
Ռուս խաղաղապահներն ապահովում են Լեռնային Ղարաբաղում գյուղատնտեսական աշխատանքների իրականացման անվտանգությունը. ՌԴ ՊՆ

