Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է․ «5 հայ բռնցքամարտիկ հաղթանակով է մեկնարկել Ուկրաինայի Խերսոն քաղաքում ընթացող Միկոլի Մանգերայի անվան 15-րդ միջազգային մրցաշարում: Մեր բռնցքամարտիկներից առաջինը ռինգ դուրս եկավ 75 կգ քաշային Արման Դարչինյանը, ով վստահ հաղթանակ տոնեց Ուկրաինան ներկայացնող Ալեքսեյ Շիրոևի նկատմամբ: Իրենց մենամարտերը հաղթանակով ավարտեցին նաև 81 կգ քաշայիններ Համբարձում Հակոբյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանը: Համբարձումյանը հաղթեց ուկրաինացի Սերգեյ Սնիտյուկին, իսկ Հովհաննիսյանը առավելության հասավ Ուկրաինայի մեկ այլ ներկայացուցչի Իլյա Մելնիչյուկի նկատմամբ: Հաղթանակ է գրանցվել նաև 57 կգ քաշային Ժորժիկ Մարությանի և 63 կգ քաշային Հրայր Շահվերդյանի օգտին: Նրանք պետք է մրցեին ադրբեջանցի մարզիկների հետ, սակայն վերջիններս չէին ներկայացել մենամարտին ու հաղթանակը շնորհվել է հայ բռնցքամարտիկներին»: |

Լրահոս
Առաջիկա երկու օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
17
Մարտ,
2025 08:20
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
17
Մարտ,
2025 08:07
Ռուբենը մեր ժամանակների լավագույն մտածողներից է
15
Մարտ,
2025 23:49
Ալիևը կոչ է արել Փաշինյանին ձերբակալել Հայաստանի նախկին նախագահներին
15
Մարտ,
2025 23:38
«Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ կազմակերպված հերթական շոուն»․ Գառնիկ Դանիելյան
15
Մարտ,
2025 22:57
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․ «Երեկ Ազգային ժողովում տեղի ունեց ...