Մունդիալ-2022-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ մրցել Ռումինիայի հավաքականի հետ ու կարողացել հասնել հաղթանակի։
54-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանը հեռահար հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ 62-րդ րոպեին հյուրերը հավասարեցրեցին հաշիվը, իսկ 10 րոպե անց նաև առաջ անցան հաշվի մեջ։ 87-րդ րոպեին Հարոյանը հաշիվը դարձրեց 2։2, իսկ երկու րոպե անց Տիգրան Բարսեղյանը անվրեպ իրացրեց 11 մետրանոցն ու հաշիվը դարձրեց 3։2, ինչ էլ ապահովեց Հայաստանի հավաքականի հաղթանակը։