Մոսկվայի մետրոյում՝ գնացքի անիվների տակ, մահացել է միլիոնատեր Վալերի Բաղդասարովը


Մոսկվայի մետրոյում՝ գնացքի անիվների տակ, մահացել է միլիոնատեր Վալերի Բաղդասարովը
Մարտ 30 12:26 2021

Մոսկվայի մետրոյում մահացել է միլիոնատեր, «Ալսիկո» ընկերության հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Բաղդասարովը: Դեպքը տեղի է ունեցել մարտի 21-ին, սակայն մահացածի ինքնությունը նոր է պարզվել։

72-ամյա գործարարը գնացքի ժամանման պահին հայտնվել է ռելսերի վրա: Նրա մոտ երկտող է հայտնաբերվել, սակայն բովանդակությունը չի բացահայտվում:

«Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները գնացքի տակ հայտնաբերել են մահացած 72-ամյա գործարար Վալերի Բաղդասարովի մարմինը։

Գնացքի անիվները բառացիորեն գլխատել են նրան»,- Комсомольская правда-ն մեջբերում է իրավապահ մարմիններում աղբյուրի խոսքը։ Թե ինչու է գործարարը իջել մետրո և ինչ հանգամանքներում է հայտնվել ռելսերի վրա, կպարզի հետաքննությունը:

 
Մոսկվայի մետրոյում՝ գնացքի անիվների տակ, մահացել է միլիոնատեր Վալերի Բաղդասարովը
Մոսկվայի մետրոյում՝ գնացքի անիվների տակ, մահացել է միլիոնատեր Վալերի Բաղդասարովը