Երկրպագուների խորհրդանշական ակցիան՝ Հայաստան-Իսլանդիա հանդիպման ժամանակ


Երկրպագուների խորհրդանշական ակցիան՝ Հայաստան-Իսլանդիա հանդիպման ժամանակ
Մարտ 28 20:43 2021

Այս պահին հանրապետական մարզադաշտում ընթանում է Հայաստան-Իսլանդիա ֆուտբոլային հանդիպումը:

Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների FAF` «Առաջին հայկական ճակատ» երկրպագուների շարժման անդամները հետաքրքիր ակցիա են իրականացրել Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ Իսլանդիայի հետ տնային խաղից առաջ: Նրանք կանգնեցրել են Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի բաղկացուցիչ մաս կազմող թևավոր զույգ ցլերի պատկերը և Պարույր Սևակի «Սարդարապատ» բանաստեղծությունից մի հատված՝ «Երբ չի լինում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»: