Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի հաջորդ մրցակիցը խառը մենամարտերում (MMA) կլինի ռուսաստանցի Ախմեդխան Ախմեդովը:
Հանդիպումը կանցկացնի ապրիլի 6-ին Մոսկվայում կայանալիք Eagles FC 35 մրցաշարում: Մենամարտը կցուցադրվի ռուսական «Матч ТВ» ալիքով:
25-ամյա Ախմեդովը MMA-ում անցկացրել է 6 մենամարտ, տարել 3 հաղթանակ ու կրել 3 պարտություն: