Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը ամփոփել է թիմի ելույթները Բուդապեշտում։ «Մեր ծրագրերը մենք իրականացրել ենք: Ուղեգրերի ակնկալիքները հենց 57 կգ և 65կգ ըմբիշներից էին։ Վազգենն ու Արսենը մի քանի անգամ գերազանցեցին մեր սպասելիքները։
Մյուս քաշային կարգերում ուղեգիր չնվաճեցինք, պարզ էր, որ նրանց երկուսի հնարավորություններն ավելի քիչ էին։ Հաջորդ մրցաշարում հնարավոր է այլ մարզիկներ գնան։
Ունենք Արման Անդրեասյան, Արման Ավագյան, ովքեր կարող է փոխարինեն Հովհաննեսին և Հրայրին։ Դա դեռ կտեսնենք։ Դեռ հավաքներ կան, Եվրոպայի առաջնություն, դրանից հետո նոր վերջին վարկանիշային մրցաշարն է լինելու։ Այդ ժամանակ էլ պարզ կլինի ամեն բան»,- նշել է մարզիչը:
Մասնագետի խոսքով` տղաները հանգստություն ունեն, նրանք հավասարակշռված են և շատ զուսպ։ Այդ կերպ էլ գոտեմարտում են՝ լսելով մարզիչներին։
«Ես, իհարկե հասկանում եմ մեր հայրենակիցների էմոցիաները, հատկապես, երբ մրցակիցը ադրբեջանցի կամ թուրք է լինում, սակայն չեմ կարող չընդգծել, որ Հաջի Ալիևը աշխարհի ուժեղագույն ըմբիշներից է։ Նրան բարդ, շատ բարդ է հաղթելը։ Իսկ այս հաշվով նրան, եթե չեմ սխալվում, երբեք ոչ ոք չէր հաղթել։ Ալիևը, մինչև երեկ, հաղթել էր աշխարհում բոլոր մրցակիցներին, երեկ էլ ցանակնում էր Վազգենին հաղթել, որպեսզի, ինքներդ էլ հասկանում եք, վստահությունը եռապատկեր կամ հազարապատկեր Օլիմպիական խաղերից առաջ։ Պարզապես, եթե իմանար, ինչ է սպասվում իրեն Վազգենի հետ գոտեմարտում, երևի դուրս չէր գա գորգ։ Սակայն, ես վստահ էի, որ անգամ պարտությունը օգուտ էր տալու Վազգենին։ Չնայած երկուսի դեպքում էլ պարտության մասին խոսելն անհանար է, նրանք դուրս են գալիս գորգ միայն հաղթելու։ Այս հաղթանակները նրանց շատ էին պետք։ Բոլորիս էին անհրաժեշտ՝ հատկապես Տոկիո-2020-ից առաջ»,-նշել է Կուրղինյանը:
Բուդապեշտի եվրոպական վարկանիշայի մրցաշարում Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեցին Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը: