Արմեն Սանամյանը կգլխավորի կանանց Հայաստանի ազգային հավաքականը


Արմեն Սանամյանը կգլխավորի կանանց Հայաստանի ազգային հավաքականը
Մարտ 20 16:51 2021

55-ամjա Արմեն Սանամանը կգլխավորի կանանց Հայաստանի ազգային հավաքականը։

Հաշվի առնելով ղազախական «Ատիրաու» ակումբում զբաղվածությունը և անհամատեղելիությունն ազգային հավաքականում աշխատանքի հետ՝ հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մանուկ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Արմեն Սանամյանի վերջին աշխատատեղը Հայաստանի Մ-19 հավաքականն էր, որտեղ նա կատարում էր գլխավոր մարզիչ Ռազմիկ Գրիգորյանի օգնականի պարտականությունները: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն: