<<Ազատն իրեն բաժին հասած կռիվները մղել է Մարտունի 2 -ում, հետո Հադրութում, հետո Ջրական տեղափոխվելու ճանապարհին թշնամին պայթեցրել է զինվորական ՈՒՌԱԼ մեքենաները, որի մեջ է եղել նաև Ազատը, ով ընկել է մարտի դաշտում իր 20-րդ տարեդարձից ընդամենը վեց օր առաջ` հոկտեմբերի 24-ին>> - արցունքի մեջից սառած հայացքով պատմում է տիկին Նառան՝ Ազատի մայրը։
Ազատ Մաջարյանը ծնվել է 2000թ-ի հոկտեմբերի 30-ին, ու երբ ծննդատնից տուն են եկել, նրանց հետ տուն է մտել մի փոքրիկ կատու, որը կարծես դարձել է Ազատի ուղեկիցն ու մտերիմը, Ազատի մայրը՝ տիկին Նառան ջերմությամբ է հիշում այդ օրերը ու պատմում, որ մի տեսակ խորհրդանշական բան կար այդ կատվի ու Ազատի մեջ, նրանք մասին էին մեծանում, հետո կատուն կորել է, իսկ Ազատն անընդհատ փնտրել իր կատվին։
Տիկին Նառան հպարտությամբ է պատմում․<<Ազատս խոսում էր շատ գրագետ, երբեք ժարգոն չէր օգտագործում, դրպոցի բոլոր ուսուցիչները շատ էին սիրում Ազատիս, չնայած նրան, որ դասերի ժամանակ միշտ խոսում էր, իհարկե ուսուցիչները բողոքում էին, բայց և նշում, որ ընկերասեր էր, կամեցող, սիրում էր օգնել բոլորին ու որպես ընկերասիրության օրինակ ուսուցիչները միշտ նշում էին, որ գրավորների ժամանակ Ազատը բարձր ասել է պատասխանները, որ ամբողջ դասարանը լսի և ճիշտ գրի։ Իսկ ծնողական ժողովներին ջանք չէր խնայում ուսուցիչներին համոզելու, որպեսզի չբողոքեն իրենից․․․․Ու այդպես էլ լինում էր՝ չէին բողոքում>>։
Ազատը դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է ՀՊՄՀ կից վարժարան՝ հոգեբանության բաժինը։ Ինչպես դպրոցում, այնպես էլ վարժարանում, դասախոսները միայն բողոքում էին դասի ժամանակ Ազատի խոսել սիրելու ցանկությունից։
Տիկին Նառան պատմում է, որ Ազատի երազանքը՝ դատախազ դառնալն էր, ու երբ հաշվառման է կանգնել զինվորական կոմիսարյատում՝ պարզվել է, որ ունի սրտի բնածին արատ։ <<Այս փաստը շատ էր տխրեցրել Ազատիս, մտածում էր, որ դա կխանգարի իր երազանքին հասնելուն ու պնդում էր, որ պիտի ծառայի։ Ու այնպես արեց, որ զորակոչվեց բանակ 2019 թվականի հունվարի 30-ին։ Երբ արտասվում էի, ինձ մի անգամ ասեց, որ երբեք չլացեմ, ինքը գնում է պարտքը կատարի հայրենիքի հանդեպ, եթե բոլորրը հրաժարվեն ծառայելուց, ո՞վ պետք է պահի մեր հողը>>։
<<Ազատը եղել է կարգապահ զինվոր, ծառայության ընթացքում իրեն շատ լավ է դրսևորել, Ջալալ Հարությունյանի կողմից պարգևատրվել է։ Իսկ այդ չարաբաստիկ պատերազմի ժամանակ երբեք չբողոքեց, երբեք չիմացա դժվարությունների մասին։ Միշտ ուրախ էր ու միշտ ասում էր, որ ուժեղ ենք։ Երբ վարժարանում Շուշիի ազատագրում խաղացին, ինքը հաղթանակած զինվորի դեր էր խաղում, ով հրամանատարին ասում է՝․<<բարձունքը մերն է, տղեքը չկան>>։ Պատերազմի օրերին մի տեսակ ավելի կարոտով էի սպասում որդուս զանգին ու հերթական զնագերից մեկի ժամանակ ես ասեցի՝․ Բալես բեմում խաղացիր, բայց իրական կյանքում տեսար պատերազմը։ Ազատս լռեց, հետո ասեց․ <<Մա՛մ, հիմա բարձունքը մերն է ու տղերքը կան>>։ Անցավ երկու օր բալես զոհվեց>>, հուզմունքից կծկված պատմում է տիկին Նառան։
Ազատի հետ կռվող մարտական ընկերները, կամավորները վերջերս այցելել են Ազատենց տուն, նրանց հետ է եղել նաև հայտնի բլոգեր Լապշինը և ռուս գնդապետ, ով եկել էր ՀՕՊ-ի աշխատանքներին մասնակցելու։ << Նրանք տեսել են, թե ինչ խիզախությամբ է մարտնչել որդիս, բոլորով խոնարհվեցին որդուս նկարի առաջ և ինձ հանձնեցին պարգևատրումը։ Այնքան գովեստի արժանացրեցին որդուս, որ հպարտաթյունից սիրտս պայթում էր, բայց երանի չլինեին այդ գովեստի խոսքերը, ու որդիս կողքս լիներ։ Վիշտս շատ խորն է, որովհետև թագավոր եմ կորցրել, շատ լավ որդի, եղբայր ու ընկեր։ Ես կորցրել եմ աշխարհում ամենաթանկը և հիմա ուժ եմ գտնում ապրելու, միայն փոքր որդուս մեծացնելու համար, որովհետև Ազատս շատ կապված էր փոքր եղբոր հետ։
Չկա ավելի ծանր ցավ, քան քսան տարին դեռ չբոլորած որդու կորուստը։
Ես դեռ սպասում եմ իրեն, որ մի օր կգա, ինձ կգրկի ու կասի՝ <<Մամ ջան ես վերադարձա>>։
Հավերժ փառք