ՀԵՔԻՄՅԱՆ ԱԶԱՏ ԱՆԴՐԱՆԻԿԻ (2000թ․)
Ծառայել է ՀՀ ՊՆ Հատուկ նշանակության զորքերում։ Պատերազմի առաջին օրվանից գտնվել է Արցախի ամենաթեժ կետերում և պատվով կատարել մարտական առաջադրանքները։ Անխնա ոչնչացրել է թշնամուն Հադրութում, Ջրականում, Իշխանաձորում՝պահպանելով բարձր մարտական ոգի։Սակայն Քաշաթաղի շրջանի Սարատակ գյուղում մղվող մարտերը եղան վերջինը նրա համար։ Ազատը անմնացորդ նվիրումով իր ջոկատի հետ առաջ նետվեց և կրակը իր վրա վերցնելով հարյուրավորներին հնարավորություն տվեց նահանջի՝փրկելով բազում կյանքեր։ Ազատը զոհվեց հոկտեմբերի 20-ին դիպուկահարի գնդակից։ Հերոսի մահով ընկավ Ազատը։Պայքարեց,ինչպես վայել է իրեն,ինչպես վայել է իսկական հերոսներին։Կյանքի իր վերջին րոպեներում կռվեց հերոսաբար ,կռվեց առանց վախի՝հանուն ընտանքիքի և հայրենիքի։Նա կյանքում ամեն ինչին հաղթած էր դուրս գալիս։Մահին էլ հաղթեց։Զոհվեց՝մահվան նժարին ավելի բարձր տեսնելով հայրենիքն ու զինակից ընկերների կյանքը։ Ապրելով իրեն բաժին հասած իր կյանքի 20 տարիները՝նա հասցրեց տեղ գտնել բոլորի սրտերում։Լուսավոր,բարի Ազատը ընտանիքի համար եղավ արժանի զավակ և նվիրված եղբայր,ընկերների համար՝ընկեր՝բոլոր առումներով,իսկ հայրենիքի համար հասցրեց լինել զինվոր և ազգի հերոս։Ազատը ամեն կենացի ժամանակ կրկնում էր հետևյալ խոսքերը.《Թե այս կյանքում կա լավություն,եկեք չանենք իրար վատություն》։ Քաջ մարտիկը հուղարկավորված է Եռաբլուր պանթեոնում։
Մեր նորօրյա հերոս ԱԶԱՏ ՀԵՔԻՄՅԱՆ, խոնարհվում ենք քո հավերժության, քո երազանքների ու նպատակների առջև, որոնք այդպես էլ կիսատ մնացին՝ հանուն մեր խաղաղ ապագայի․․․ Խոնարհվում ենք․․․