Սիմոնյան Գոգան ծնվել է 2001 թվականին, Արմավիրի մարզ, գյուղ Մյասնիկյան։ 2019 թվականի հուլիսի 24-ին անցել է ծառայության Հադրութում։ 40 օր պայքարից հետո զոհվել է նոյեմբերի 7-ին Շուշիում։
Տեսանյութում Գոգան է և իր ընկերները՝ Շուշիի մատույցներում: Գոգան վիրավոր է, բայց հրաժարվել է մենակ թողնել զինակից ընկերներին, այս պատերազմն այլևս անձնական կռիվ էր նրա համար, նրա և բոլոր նրանց, ովքեր ընկեր, հայր, եղբայր էին կորցրել մարտի դաշտում:
Անպատկերացնելի է ոգու այն ուժը, որը ստիպում է այս տղաներին կատակել, ծիծաղել արկերի պայթյունների տակ, ծիծաղել արկերի պայթյուններից բարձր: Մարդկային խղճի մարմնացումն են այս տղաները, մարդկային ամեն վեհ արժանիքի խտացումը: Մի լույս սերունդ, ում կյանքի գնով մենք այսօր ապրում ենք Հայաստան կոչվող այս հողում:
Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղը փոքր համայնք է, բայց Արցախյան երկրորդ պատերազմին 11 զինվորի կյանք է նվիրել, 2-ն էլ դեռ անհետ կորածների ցանկում են: 11 զինվորներից 4-ը համադասարանցի էին.
Սիմոնյան Գոգա Սամվելի
Բարսամյան Ստյոպա Դավթի
Սահակյան Ջոն Անդրանիկի
Գասպարյան Կարեն Վռամի
Լույսերի մեջ մնաք, տղե՛րք: