Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը տարին սկսել է աշխատանքային բուռն հանդիպումներով և քննարկումներով։
2017թ. հունվարի 4-ին Գլենդեյլի «Ֆրեսկո» ռեստորանում աննախադեպ ճաշկերույթ էր. մշակույթի ամերիկահայ գործիչներին, գործարարներին ու քաղաքականության մեջ ներգրավված հայտնի ամերիկահայերին ճաշի էր հրավիրել Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
Նա ներկայացրեց Հայաստանի մշակույթի նախարարության կարճաժամկետ ու երակարաժամկետ ծրագրերը, այդ թվում՝ ներդրումային, բոլորին հրավիրեց Հայաստանում իրագործելիք մշակութային առաջարկներով հանդես գալ՝ խոստանալով, որ մշակույթի նախարարությունն անպայման կօգնի և տեր կկանգնի դրանց իրագործմանը։
Առաջին նման առաջարկները եղան հենց տեղում և արդեն քննարկման փուլում են։
Հունվարի 5 -ին նախարարը այցելել է նաև Գլենդելում գտնվող Armenian Arts Gallery ցուցասրահ , որտեղ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։
Նշենք , որ նախարարությունը2017 թվականի կարգախոս է ընտրել «Լիարժեք արդյունք՝ պարզ քայլերով»։