Հայաստանից մեկ օրում 38 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ


Հայաստանից մեկ օրում 38 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ
Փետրվար 3 23:20 2021

Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:

Ինչպես տեղեկացրին ՌԴ ՊՆ-ից, հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Մեկ օրում Հայաստանի տարածքից 38 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ։

2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ նախկին բնակության վայր է վերադարձել 52 096 մարդ։

Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորական խմբերով շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները:

Մեկ օրում մաքրվել է 68 հա տարածք, 7 կմ ճանապարհ, 29 բնակելի շինություն, հայտնաբերվել և դուրս է բերվել 18 պայթուցիկ առարկա: Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 961,3 հա տարածք, 254,8 կմ ճանապարհ, 1002 բնակարանաշինություն, այդ թվում ՝ 27 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23 968 պայթուցիկ նյութ: