Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախի անվտանգությունը և ֆիզիկական գոյությունը ապահովելու մի քանի տարբերակներ կան:
Առաջին. ռուս խաղաղապահները չեն հեռանում և մնում են 5 տարի, 50 տարի…
Երկրորդ. Հայաստանը այնքան է հզորանում, որ ի վիճակի է լինում ապահովել Արցախի անվտանգությունը, ինչպես եղավ 1991-ից մինչև 2020՝ շուրջ 30 տարի:
Երրորդ. Երևանն ու Բաքուն գտնում են կարգավորման մի տարբերակ, որով Արցախը չի պատկանում ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին, բայց նաև անկախ չէ: Սա անվանենք այսպես՝ դե ֆակտո անկախ, դե յուրե՝ ոչ Ադրբեջանի կազմում:
Սիվիլնեթում իմ այսօրվա սյունակը՝ մեկնաբանության մեջ»։
Արցախի անվտանգությունը և ֆիզիկական գոյությունը ապահովելու մի քանի տարբերակներ կան. Թ. Հակոբյան

