Շոշ գյուղից Սուրենի 4 կովերը երեկ վերադարձել են տուն. Շուշան Պետրոսյան


Շոշ գյուղից Սուրենի 4 կովերը երեկ վերադարձել են տուն. Շուշան Պետրոսյան
Հունվար 31 23:51 2021

Երգչուհի Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ընկերուհիս պատմեց քիչ առաջ, իրենց բարեկամ Սուրենի գլխին եկածը ։) Ուշքս գնում է այս պատմության համար, Շոշ գյուղից Սուրենի 4 կովերը, որ ռմբակոծություններից փախել էին տարբեր ուղղություններով, հետո կորել էին, երեկ վերադարձել են տուն, չորսն էլ ։))) Ասում են Սուրենը անդավաճան ու համբերատար, պարտաճանաչորեն ամեն օր չորսին էլ, անուն առ անուն կանչել է ... (ես մոլորված կովերին, որ պատկերացնում եմ, մեռնում եմ։ Թե ո՞նց են թաքնված գոյատևել, ամեն դեպքում խոզուկներ չեն, կմորթվեյին»: